Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 1-ին, ժամը 22.33-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 42/2 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ լոգարանի հատակին հայտնաբերել 74-ամյա Սվետլանայի դին:





























