Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 1-ին, ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հ. Էմինի փողոցի թիվ 9ա տան մոտակա այգում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 1-ին, ժամը 18.57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 1-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի լոգարանում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 1-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սիլիկյան թաղամասի 2 փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ծառի վրա օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 1-ին, ժամը 13.12-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 1-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում՝ ավտոմեքենայի մեջ, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք: