Աֆղանստանի Նանգարհար նահանգում մահապարտը պայթեցրել է ռումբը միկրոավտոբուսի մոտ, որի հետեւանքով զոհվել են երեք թուրք աշխատավորներ, եւս մեկը վիրավորվել է:
Նահանգի իշխանությունները հայտնում են, որ հարձակվողը ավտոբուսին է մոտեցել մոտոցիկլետով, որի վրա պայթուցիկ սարք է եղել: Ամենայն հավանականությամբ, թիրախը պատահական չի ընտրվել. Միկրավտոբուսը օտարերկրյա աշխատավորների էր տեղափոխում ոստիկանության շրջանային կենտրոնի շինհրապարակ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել կատարված պատասխանատվությունը:



























