Երեւանի Նուբարաշեն թաղամասում տեղի ունեցած դանակահարության գործով հարուցվել է քրեական գործ, հանցագործություն կատարած անձը դեռ չի բացահայտվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, ձերբակալված անձ դեռ չկա: Ոստիկանությունից հերքեցին նաեւ տեղեկությունները, թե հանցագործությունը կատարել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր որդին՝ Սեդրակ Օսիպյանը: Նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դանակահարված երիտասարդը 22-ամյա Վանուշ Ալեքսանյանն է, որին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ վիրահատել, նրա վիճակը ծանր կայուն է:




























