Հունիսի 1-ին Հալեպի հայաբնակ թաղամասերի հրթիռային հրետակոծության արդյունքում վիրավորվել է Զարեհ Կահկեչյանը: ՀՅԴ գրասենյակի մամուլի ծառայության տեղեկացմամբ, նրա վիճակը կայուն է գնահատվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 31-ին քաղաքի հայաբնակ թաղամասերի հրթիռային հրետակոծության արդյունքում երկու հայ է մահացել:

Հիշեցնենք, որ նախքան արյունահեղ իրադարձությունները Սիրիայում 60-70 հազար հայ էր բնակվում: Նրանց մեծ մասը Հալեպի բնակիչներ էին, սակայն հայաբնակ թաղամասեր կային նաեւ այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Լաթաքիան, Հոմսը, Քամըշլին, Հասակեն, Յակուբիեն, Քեսաբը եւ իհարկե` մայրաքաղաք Դամասկոսը: