Մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 190 տրանսպորտային միջոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 60 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթեւեկության ընթացքում ծխելու համար, 128 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում, իսկ 1 տրանսպորտային միջոցի վրա խլացուցիչը վերասարքավորած է եղել բարձր ձայնով երթեւեկելու համար:




























