Թաիլանդի մայրաքաղաքում կառավարության շենքը, որը վարչապետի պաշտոնական նստավայրն է, այսօր՝ հունիսի 2-ին, բացել է իր դռները՝ կես տարվա ընդմիջումից հետո:
Կառավարական համալիրը դատարկ է 2013-ի դեկտեմբերից, որը ընդդիմադիրների հարձակման էր ենթարկվել:
Վերջին մի քանի օրերին կառավարության շենքի շրջակայքը մաքրվել է բաևրիկադներից, հանվել է փշալարը, դուրս է բերվել աղբը: Թաիլանդում քաղաքական հուզումների ընթացքում այդ շենքը բազմիցս հայտնվել է փողոցային անկարգությունների էպիկենտրոնում:





























