Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբան հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով խորհրդարանի նախագահ, Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Վալերիա Բգանբուն:

Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխվարչապետ Վլադիմիր Դելբան:

Լակերբայի հրաժարականը ավելի վաղ պահանջում էր Աբխազիայի ընդդիմությունը: Այդ պահանջը պաշտպանել է խորհրդարանը, որը անվստահություն է հայտնել վարչապետին, սակայն Լակերբան մինչ օրս հրաժարվում էր հեռանալ պաշտոնից: Նա պաշտոնը լքել է միայն այն բանից հետո, երբ հունիսի 1-ին հրաժարական է տվել նախագահ Ալեքսանդր Անկվաբը: