Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ջանքերով Ախալքալաքի քաղաքային այգում հանդիսավորությամբ նշվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից հայտնում են, որ միջոցառումից առաջ Սուրբ Խաչ եկեղեցում, ձեռամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի եւ Ախալքալաքի հոգեւոր հովիվ տեր Տաթեւ քհն Մարուքյանի կատարվել է մանուկների օրհնության կարգ, որին հաջորդել է մատաղի արարողությունը. մատաղը բաժանվել է հավաքված երեխաներին:
Առաջնորդական փոխանորդության հրավերով իրենց կատարումներով հանդես են եկել «Վաչիան» պարային համույթի սաները եւ «Ջավախք» ազգագրական անսամբլը:
Միջոցառման անցկացմանն օժանդակել է նաեւ տեղական իշխանությունը եւ Open Borders կազմակերպությունը:





























