Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը գահից հրաժարվելու մասին որոշում է կայացրել: Նրա թագը Աստուրիայի արքայազն Ֆելիպեն կժառանգի, Ռոյթերս գործակալության վկայակոչմամբ, հայտարարել է երկրի վարչապետ Մարիանո Ռահոյը:

«Նորին մեծություն, թագավոր Խուան Կառլոսը քիչ առաջ իր կամքն է հայտնել ինձ: Նա մտադիր է հրաժարվել գահից: Համոզված եմ` սա լավագույն պահն է` փոփոխությունների համար», - Gazeta.ru-ի վկայակոչմամբ, հայտարարել է կառավարության ղեկավարը` հավելելով, որ միապետը գահից անձնական պատճառներով է հրաժարվում:

Խուան Կառլոս I-ը Իսպանիան 1975թ. նոյեմբերի 22-ից է թագավորում: