Մեղրի-Կապան այլընտրանքային «Մ-17» ճանապարհի 82-րդ կմ-ին, մայիսի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ԿամԱԶ-53212» մակնիշի բեռնատար ավտոմեքենան գլորվել է ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:

Կատարվում է քննություն: