Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը առաջարկել է երկրի նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության հանդիսավոր նիստը անցկացնել հունիսի 7-ին: Այս մասին նա ասել է խորհրդարանում, համաձայնեցման հանձնաժողովի նիստում, հաղորդում է УНН-ի թղթակիցը:

«Նորընտիր նախագահի համաձայնությամբ, ես խորհրդարանին կառաջարկեմ պաշտպանել նախագահի երդմնակալության հանդիսավոր նիստը հունիսի 7-ին անցկացնելու որոշումը: Այսօր այդպիսի պայմանավորվածություն կա»,-ասել է Տուրչինովը՝ հավելելով, որ պատրաստ է քննարկել օրը փոփոխելու առաջարկները: