Աբխազիայում հակասությունները պետք է լուծվեն առանց ուժի գործադրման, երկխոսության միջոցով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք Աբխազիայում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերվում ենք որպես աբխազ ժողովրդի ներքին գործ: Մեզ համար գլխավորն այն է, որ Աբխազիայում տարբեր քաղաքական ուժերի միջեւ ծագած հակասությունները լուծվեն առանց բռնությունների, երկխոսությունների, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ ընդունված պայմանավորվածությունների միջոցով: Ե՛վ առաջինները, ե՛ւ երկրորդները պատասխանատվության բարձր աստիճան ցուցաբերեցին, սեփական երկրի շահերը վեր դասեցին առանձին քաղաքական գործիչների շահերից, իսկական պետական իմաստություն ցուցաբերեցին», -ընդգծել է նախարարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լավրովը նշել է նաեւ, որ Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ հարաբերությունները կզարգանան կայուն աճի տեմպերով, համենայնդեպս, այլ կոչեր որոշ քաղաքական ուժերի, քաղակաքան կուսակցությունների կողմից չի հնչել: