Ռուսաստանը երկուշաբթի օրը ՄԱԿ-ի ԱԽ-ում նախատեսում է բանաձեւի նախագիծ ներկայացնել, որը կպարունակի ժնեւյան համաձայնագրի եւ Ուկրաինայի հարցով ԵԱՀԿ «ճանապարհային քարտեզի» իրականացման միջոցառումներ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ամեն դեպքում, այդ փաստաթղթերի կատարմանը հասնելու համար, իսկ դրանք երկուսն էլ սկսում են ցանկացած բռնության դադարեցման պահանջով, Ռուսաստանն այսօր նախատեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձեւի նախագիծ մտցնել», - ասել է նախարարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ նախագծում պահանջներ կլինեն բռնության անհապաղ դադարեցման, կրակի դադարեցման ապահովման նպատակով բանակցություններ սկսելու, ինչպես նաեւ պատերազմական գործողությունների գոտուց խաղաղ բնակչությանը տարհանելու նպատակով հումանիտար միջանցքների ստեղծելու կոչի մասին: