Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու հարցում Երեւանի քաղաքապետարանը հենց այնպես որոշում չէր կայացնի, եթե ինչ-որ հիմք չունենար: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ հավելելով, որ կարիք չկար այդ գործչի արձանը տեղադրելու հարցում նման քննարկում ծավալել: «Ըստ իս, Անաստաս Միկոյանը պակաս կարեւոր գործիչ չի եղել Հայաստանի տնտեսության համար»,-ընդգծել է նա:

Իսկ ահա ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարծում է, որ կան ավելի կարեւոր հարցեր, քան Միկոյանի արձանի տեղադրում է Երեւանում: «Ես Միկոյանին տեսնում եմ կեսը սեւ, կեսը սպիտակ, սեւի տակ գրված լինի սրիկա, իսկ սպիտակի վրա գրվի Անաստաս Միկոյան»,-հետաքրքիր տեսակետ է հայտնել Խաչատրյանը: