Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունում, այսօր՝ հունիսի 2-ին, մեկնարկել է խորհրդարանական ոչ իշխանական 4 քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը: «Ժառանգությունից» հանդիպմանը մասնակցում է խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու քարտուղար Աղվան Վարդանյանը, ՀԱԿ-ից, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը:
Հիշեցնենք, որ նախորդ հանդիպմանը, որը տեղի էր ունեցել ԲՀԿ խմբակցությունում, քննարկվել էր Երեւանում համատեղ հանրահավաք անցկացնելու, ինչպես նաեւ մարզերում նմանատիպ հանրահավաքներ կազմակերպելու հարցը: Այն ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ առաջիկա նիստում ընդհանուր օրակարգ կկազմվի երկրի համար առանցքային հարցերի վերաբերյալ:





























