Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում մի շարք ահազանգեր են ստացվել, որ Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք համայնքներ հոսանքազրկվել են:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կապ է հաստատվել էլեկտրական ցանցերի պատասխանատուների հետ, ովքեր տեղեկացրել են, որ հոսանքազրկումը քամու հետևանք է և կարճ ժամանակում կվերականգնվի:





























