2013թ. 957 հազար զբոսաշրջիկ է Հայաստան այցելել: Հայտարարությունը հունիսի 2-ին խորհրդարանում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն է հնչեցրել: Նրա խոսքով, 2012թ. համեմատությամբ (843 հազար զբոսաշրջիկ) 2013թ. այցելությունների թիվն աճել է 13,5 տոկոսով:
Տուրիզի զարգացմանն ուղղված պետական ծախսերը 46 մլն դրամ են կազմել: Այդ միջոցների հաշվին ապահովվել է 34 հայկական տուրիստական ընկերությունների մասնակցությունը Մադրիդում, Բեռլինում եւ Լոնդոնում կազմակերպված ցուցահանդեսներին:
Նշենք, որ վիճակագրական տվյալներով արտասահմանից Հայաստան ցանկացած այց զբոսաշրջային է գնահատվում:




























