Հայաստանի վթարային շինությունների հարցի լուծումը պահանջում է մոտ մեկ մլրդ դոլար, այս մասին հունիսի 2-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Կառույցի ամրացման եւ սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտություն ունեցող երրորդ աստիճանի վթարային շինությունների թիվը Հայաստանում 450 է: Կան նաեւ քանդվելու ենթակա 4-րդ աստիճանի զգալի թվով կառույցներ:

«Խնդիրը շատ կարեւոր է, եւ դրա լուծման համար պահանջվում է փոխել շինությունների պահպանման նկատմամբ մի շարք մոտեցումներ, այդ թվում՝ հանրակացարանների», - հայտարարել է նախարարը:

2013թ. քաղաքաշինության նախարարությունը ծախսել է 641 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով 1.55 մլն դոլար՝ խմբ.) բնակարանային շինարարության վրա: Այդ միջոցներով կառուցվել է 9 հանրակացարանային շենքեր Հայաստանի հյուսիսում գտնվող Մարալիկ քաղաքում: