Աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մրցակիցներն են լինելու Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), աշխարհի գավաթակիր Բորիս Գելֆանդը (Իսրայել), Գրան-Պրիի լավագույն մասնակից Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), լավագույնը վարկանիշով Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) եւ Կրամնիկը (Ռուսաստան):

Վերջին մասնակցին ընտրելու են կազմակերպիչները:

Ամենայն հավանականությամբ, մրցամարտերը կայանալու են Բաքվում, տարվա վերջին: Հաղթողը «թագը» կվիճարկի հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:

Լեւոն Արոնյանն ավելի վաղ հայտարարել էր, թե չի տվել եւ չի տա իր համաձայնությունը հավակնորդների մրցաշարին մասնակցելու, եթե այն կայանա Բաքվում: