Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել Շրնաքի նահանգապետ Հասան Իփեքի հայտարարությունը, որում նա քրդական հարցի կարգավորման նախաձեռնության համար շնորհակալություն էր հայտնել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Շրնաքի նահանգապետ Հասան Իփեքը սպորտային մի միջոցառման ժամանակ խոսել է քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունից։

Ելույթի ժամանակ Հասան Իփեքը քրդական հարցի կարգավորման ջանքերի համար գոհունակություն է հայտնել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին։ Այս ելույթը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։

Լրագրողներից Ֆարուք Մանգըրջըն Անկարայի հանրապետական դատախազություն է նահանգապետ Հասան Իփեքի դեմ հայց է ներկայացրել՝ «Պետության միասնությունը եւ Սահմանադրությունը խախտելու եւ պաշտոնը ի չարս գործադրելու» մեղադրանքով։

Հիշեցնենք, որ PKK-ի  առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։