Վրաստանի Մառնեուլիի շրջանի Ախլոլալո գյուղի մոտակայքում՝ Դեբեդ գետի մեջ, հունիսի 1-ին հայտնաբերված Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ, 29-ամյա Ռ.Մ.-ն հեգական խնդիրներ ուներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Բագրատաշենի գյուղացիները:
«Էս վերջերս հոգեկան խնդիրներ ուներ, ասում էր՝ վայ, եկան, հետեւից, տարան: Մինչեւ էդ ոչ մի խնդիր չի ունեցել»,- ասաց գյուղացիներից մեկը:
Բագրատաշենցիների պատմելով՝ գետում խեղդված տղան ամուսնացած չէր, ապրում էր մոր հետ, այլ հարազատներ չուներ:
«Մի քանի օր դին մնացել էր ջրի մեջ, դրա համար էլ չսպասեցինք, հունիսի 1-ի գիշերը բերել ենք, հունիսի 2-ին արդեն հուղարկավորել»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ հունիսի 1-ին, ժամը 17.17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն էր ստացվել, որ ժամը 13.11-ին Մառնեուլիի շրջանի Ախլոլալո գյուղի մոտակայքում՝ Դեբեդ գետի մեջ, հայտնաբերվել էր ՀՀ քաղաքացի 29-ամյա Ռ. Մ.-ի դին: Նա Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ էր:





























