Կովի գոմաղբում թավալվել սիրող տղամարդ-ֆետիշիստը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ սպառնացել է սպանել մի ընտանիքի, որը խնդրել էր դադարեցնել ագարակն օգտագործել տարօրինակ զվարճանքների համար:

43-ամյա Դեւիդ Տրասկոտը այնպես է սիրել Հարավարեւմտյան Անգլիայում Կորնուոլ ֆերման, որ ութ տարիների ընթացքում պատերազմել է չարանենգ ֆետիշիստից ազատվել փորձով սեփականտերերի հետ: Տղամարդը բազմաթիվ անգամներ սպառնացել է ամբողջովին այրել հողամասն ու  պատժել ընտանիքի անդամներին, գրում է Mail Online-ն:

Ագարակատերերի նկատմամբ ատելության արշավը սկսվել է 2004 թ., երբ նա բռնվել է մերկ քայլելու եւ կովի գոմաղբի մեջ ձեռնաշարժությամբ զբաղվելու համար: Երբ հողատերերը փորձել են կանգնեցնել այդ մարդուն՝ հեռացնելով գոմաղբը իրենց դաշտերից, տղամարդը զայրացել է: Արդյունքում վրիժառու ֆետիշիստը մի շարք հրդեհներ է կազմակերպել: Այդ մարդու ջանքերով ագարակատերերը հազիվհազ են պահպանել  կթելու սենյակը, ցախատունը եւ տրակտորը: 2009 թ. սեպտեմբերին Տրասկոտը 16 շաբաթյա բանտարկության է ենթարկվել անասունների արոտավայրում բռնվելուց հետո, որտեղ նա մեծ բավարարությամբ թավալվում էր կղանքում, փոխանցում է FedPost.ru-ն:

Ազատվելուց հետ տղամարդը նորից է վերադարձել ագարակ, հանել հագուստները եւ նստել կովի կղանքի մեջ, որից հետո բանտարկվել է 20 շաբաթով: Բանտում գտնվելու ընթացքում նա  ընտանիքի հասցեին սպառնալիքներ պարունակող մի շարք հայտարարություններ է արել: Տղամարդը սպառնացել է դաժանաբար վրեժ լուծել այդ ընտանիքից. ագարակը հիմնվին այրել, իսկ նրանց 17-ամյա որդուն, կապելով ծառին՝ բենզին լցնել ու այրել: Նույն գործողությունները նա պատրաստվում էր անել ընտանիքի մյուս անդամների հետ:

Արդյունքում դատարանը Տրասկոտին դատապարտեց 10 տարվա հարկադրական հոգեբուժական կազդուրման: Տղամարդը պատիժը կկրի հոգեբուժարանում եւ այնտեղ կմնա այնքան ժամանակ, մինչեւ բժիշկները հաստատեն, որ նա բանտ տեղափոխվելու համար բավականին կայուն է: