Թուրքիայում Էքրեմ Ույսալը մեքենան լվալուց հետո մոռացել է արգելակը քաշել, որից հետո մեքենան շարժվել է եւ ճզմել նրա 3-ամյա դստերը:
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բուրսա քաղաքի բնակիչ, շինարարությունում աշխատող Էքրեմ Ույսալը հերթական աշխատանքային օրվա վերջում տան բակում մեքենան լվանալուց հետո մոռանում է արգելակը քաշել եւ տուն է բարձրանում: Դրանից շատ չանցած մեքենան տեղից շարժվում է եւ ճզմում Էքրեմի 3-ամյա աղջկան:
Էքրեմի ընկերները ցավով հիշել են, որ նա դեպքից օրեր առաջ ֆեյսբուքում մի նկար էր տեղադրել եւ զգուշացրել բոլորին. «Մեքենայով շարժվելուց առաջ ստուգեք, որ երեխա չլինի անիվների մոտ: Տարածեք սա»:






























