Բաքվում հետիոտների համար նախատեսված կամուրջ է փլուզվել:
Ինչպես հաղորդում է «haqqin.az»-ը, վկայակոչելով բլոգեր Մեհման Հուսեյնովին, գրեթե նախօրեին վերգետնյա անցումի մասին նյութ էր տեղադրվել, որը զավթել է օլիգարխը: Խոսքը վերգետնյա անցումի մասին է, որը հանկարծակի ցանկապատել են եւ ներառել ինչ-որ մեկի սեփականություն: Շիխովոյում մի քանի վիլաների սեփականատերն այդ կամուրջ օգտագործել է սեփական նպատակների համար՝ առանց սեփական տանից դուրս գալու այդ կամրջով անցել է ափամերձ հատված: Հասարակ քաղաքացիների համար մուտքն արգելված էր:
Հոդվածի հրապարակումից օրեր չանցած կամուրջը փլուզվել է: Իրավապահ մարմնինները պնդում են, որ պատճառը ավտոպատահարն է: «Սակայն մենք հրաժարվում ենք հավատալ նման պատահականության: Նման պատահականություններ չեն լինում: Հավանաբար, ինչ-որ մի օլիգարխ հետքերն է մաքրում»,- գրում է պարբերականը:
Տեղեկությունների համաձայն՝ ծանր վերամբարձ կռունկը մեծ արագությամբ բախվել է վերգետնյա անցումի հիմքին, ինչն էլ փլուզվել է անցնող մեքենաների վրա:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլատակների տակ է մնացել «MAN» բեռնատարը: ԱԻՆ փրկարարներն արդեն վարորդին դուրս են հանել փլատակների տակից:
































