Հայաստանը փոքր երկիր է, նման է Շվեյցարիային: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայտնի իտալացի նկարիչ Բրունո Բրունին, ով ավելի քան մեկ ամիս Հայաստանում էր:
Նրա խոսքով՝ Հայաստանում, ինչպես եւ Իտալիայում, կանայք շատ գեղեցիկ են: Նկարիչն ընդգծել է, որ հայերն ու իտալացիները միմյանցից այդքան էլ չեն տարբերվում: «Օրինակ կանայք ընդհանուր դիմագծեր ունեն»,- նշել է Բրունո Բրունին:
Նկարիչը նշել է, որ եղել է Գառնիում, Գեղարդում, Էջմիածնի առաջնորդարանում, Տաթեւի վանքում, հիացել է Հայաստանի անկրկնելի բնությամբ: Ինչպես նշել է Բրունի Բրունին, Հայաստանը գեղեցիկ երկիր է, սակայն հարուստների եւ աղքատների միջեւ տարբերությունը շատ մեծ է: «Նույնը նաեւ Իտալիայում. հյուսիսային հատվածում ապրում է բնակչության հարուստ հատվածը, հարավում ՝ հակառակը»,- ընդգծել է նա:
Վերջում նկարիչը խորհուրդ է տվել Վենետիկն այցելել:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային պատկերասրայում ապրիլի 26-ից հունիսի 2-ը կայացել է հայտնի իտալացի արվեստագետ Բրունո Բրունիի ցուցահանդեսը: Այն կազմակերպվել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:





























