Օգոստոսի 4-ին, ժամը 19.50-ին, երկաթգծի Վանաձոր կայարանի գծային բաժանմունքի հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ բեռնատար գնացքը Վանաձոր-Փամբակ գծահատվածում մի տղայի է հարվածել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վանաձոր-Փամբակ գծահատվածում բեռնատար գնացքի էլեկտրաքարշը հարվածել է 2001 թ. ծնված Դավիթ Մ.-ին, որը գլխի ծոծրակային մասի վերքով և գլխուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան: