Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ վարչատարածքային բարեփոխման շրջանակում` Ֆրանսիայում նահանգների թիվը 22-ից կկրճատվի 14-ի, հայտնում է France 24-ը:
Ըստ Օլանդի` բարեփոխումը կսահմանի երկրի տարածքային ճարտարապետության նոր պատկերը: Առաջիկայում բարեփոխման նախագիծը ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ցանկանում են հավատալ, որ մեծամասնությունը կաջակցի օրինագիծը», — նշել է Օլանդը:





























