Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե այս օրերին նախարարի աթոռին վերադարձած Կարեն Ճշմարիտյանը պատգամավորությանը զուգահեռ նաեւ դասախոսի «մանդատ ուներ»։ Սակայն ուսանողները նրա դեմքը չեն տեսել. Պատգամավոր դասախոսը չէր բարեհաճում նրկայանալ դասերին, թեեւ պարտաճանաչորեն աշխատավարձ էր ստանում։
Ասում են նաեւ, թե նրա նախարար դառնալուց հետո ուսանողները վերջապես թեթեւացած շունչ են քաշել, որ Ճշմարիտյան ազգանունով «վիրտուալ» դասախոս այլեւս չունեն։ Դե, նախարարի համար դասախոսական «գործունեությունը» ժամանակի անտեղի վատնում կլիներ»:

Առավել մանրամասն` թերթի  այսօրվա համարում