Սիրիայում հունիսի 3-ին նախագահական ընտրություններ են ընթանում: Ընտրատեղամասերը երկրում բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 8-ին), եւ աշխատելու են մինչեւ ժամը 19-ը (Երեւանի ժամանակով՝ ժամը 20-ը):

Քվեարկությունն ընթանում է կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ դիմակայության ֆոնին:

Սիրիայի նախագահի պաշտոնին հավակնում են երեք թեկնածուներ. գործող նախագահ, Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցության տարածքային կազմակերպության նախագահ Բաշար Ասադը, վարչական զարգացման նախարար, կոմունիստ Մահեր Հաջարն ու նախկին նախարար Հասան Նուրին:

Ընտրության նախօրեին Սիրիայի ղեկավարությունը հույս էր հայտնել, որ ժողովուրդը «նախկինի պես հավատարիմ կմնա Սահմանադրության, կայցելի ընտրատեղամասեր՝ մասնակցելու ազատ, թափանցիկ եւ պատասխանատու ընտրություններին»: