Փրկարար ծառայությունը հունիսի 3-ին, ժամը 01.10-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհին` «Գեղամա» ռեստորանի մոտակայքում, ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 15 ՕՍ 823 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորում, վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Փրկարարները մեխանիկական կարապիկի օգնությամբ բարձրացրել են ավտոմեքենան. այլ տուժածներ չեն հայտնաբերվել:





























