«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ հունիսի 4-ին ժամը 10.00-ից մինչեւ հունիսի 5-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
• Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի եւ Սպանդարյան կայարանի,
• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասի եւ Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի հանրային բաժանորդների,
• Արմավիրի մարզի Մերձավան գյուղի:





























