Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայի ոստիկանությունը արգելել է «Բոկոն Հարամ»-ի կողմից առեւանգված աշակերտուհիների ազատման պահանջով  բողոքի ակցիայի անցկացումը: Ոստիկանության ներկայացուցիչը բացատրել է, որ որոշումն ընդունվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ապրիլին երկրի հյուսիսում իսլամիստների կողմից ավելի քան 200 աղջիկ է առեւանգվել:

Այս ամբողջ ընթացքում Նիգերիայում դպրոցական աղջիկների անհապաղ ազատ արձակման համար միջոցառումներ ձեռնարկելու պահանջներով բողոքի ակցիաները չեն դադարել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Աղջիկների առեւանգումը, ենթադրվում է, տեղի է ունեցել Բորնո նահանգի հյուսիս-արեւելքում՝ Կամերունի եւ Չադի սահմանների մոտակայքում: