Աֆղանստանի զինված ուժերի հատուկ գործողությունների արդյունքում «Թալիբան» շարժման ավելի քան  34 գրոհային է ոչնչացվել: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել են երկրի ՆԳՆ-ից, փոխանցում է «Սինհուան»:

Գրոհայինների դիրքերին հարվածել են երկրի հինգ նահանգներում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Թալիբան» շարժման ղեկավարությունը մայիսի 12-ին հայտարարել էր աֆղանական պետական հաստատությունների, անվտանգության ուժերի եւ արտասահմանյան զորքերի դեմ ծավալուն գործողություն սկսելու մասին: Նրանք խաղաղ բնակչությանը առաջարկել էին սատարել իրենց, չհամագործակցել իշխանությունների հետ  եւ հեռու մնալ հարձակման ենթակա օբյեկտներից: