Ավելի քան 120 մարդ է զոհվել Եմենում վերջին երկու օրերի ընթացքում կառավարական զորքերի եւ շիա խռովարարների բախման հետեւանքով: Այդ մասին հաղորդել են արաբական ԶԼՄ-ները:

Բանակը ձգտում է շիա ապստամբներին դուրս հանել երկրի մայրաքաղաք Սանայից 50 կմ հյուսիս տեղակայված Օմրան բնակավայրի մոտ իրենց գրավված դիրքերից: Խռովարարներն էլ, իրենց հերթին, այդ դիրքից ծրագրում են գրոհել մայրաքաղաքը: Կառավարական զորքերը գործարկել են ավիացիան, ինչպես նաեւ «Ալ Իսախ» սուննիական խմբավորման իրենց կողմնակիցներին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:

Շիա խռովարարները վերջին ժամանակները ակտիվացրել են զինված  հարձակումները Եմենի հյուսիսում: Նրանք  հետեւում են շիա  ուսմունքին, եւ իրեն «իմամ» հռչակած Ալի Հուսեյն ալ Հոուսիի կոմնակիցներն են: Վերջինս 2004թ. մայիսին հակակառավարական խռովություններ է սկսել: