Սեւ բրդոտ էգ շնակապիկը դեպրեսիայի մեջ ընկել այն բանից հետ, երբ բրիտանական Ջերսի կղզու կենդանաբանական այգու աշխատակիցները այլ մասնաշենք են տեղափոխել իր սիրեցյալին: Խիզախ կապկուհին  մի քանի անգամ փորձել է փախչել իր ընտրյալի մոտ: Նրան նույնիսկ հոսանքի լարման տակ գտնվող ցանկապատը չի կանգնեցրել, հաղորդում է Metro-ն:

Մյուս գերիների հետ Բելլան մի քանի անգամ փոխել է վանդակից: Նրանց նույնիսկ կենդանաբանական այգու աշխատակիցների կողմից կապիկների վայրում տեղադրած «էլեկտրական ցանկապատները չեն խանգարել»: Թաց խոտի փնջի միջոցով Բելլային հաջողվել է հաղթահարել վտանգավոր  արգելքները: Այգու աշխատակիցներն ասում են, որ իրենց խնամակալության տակ գտնվող կապիկը եւս մեկ անգամ հաստատեց, որ բրդոտ շնակապիկները աներեւակայելիորեն խելացի կենդանիներ են, փոխանցում է Vesti.ru

Ցավոք, Մալինո մականվամբ ընկերոջը տեսնելու Բելլայի փորձերը ոչնչի չեն հանգեցրել: Արգելոցի աշխատակիցները, սակայն, հույս ունեն, որ խիզախ կապիկը ուշադրություն կդարձնի մյուս էգի՝ Կատոյի վրա, որին վերջերս են տեղափոխել իր վանդակ: