Փրկարար ծառայությունը հունիսի 3-ին, ժամը 11.06-ին տեղեկատվություն է ստացել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչներից մեկը փորձում է ինքնասպանություն գործել՝ կտրելով երակները:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը:

Շտապօգնության բրիգադը բնակչին ցուցաբերել է առաջին բուժօգնություն: