Չինաստանի 26-ամյա բնակիչը տուժել է մի քանի օր ու գիշեր հաղորդագրությունների փոխանցման հավելվածի օգտագործումից հետո ցանցաթաղանթի շերտազատման հետեւանքով:
Տղամարդը բժիշկներին է դիմել հանկարծակի բորբոքման գանգատներով, ինչն էլ ցանցաթաղանթի`տեսողական նյարդի միջոցով ուղեղին ինֆwրմացիա փոխանցող, աչքի լուսազգայուն մասի շերտազատման ընդհանուր ախտանիշն է: Հիվանդությունը ախտորոշած բժիշկները երիտասարդին ուղարկել են անհապաղ վիրահատության, քանի որ ժամանակին չբուժվելու հետեւանքով նա կարող է ամբողջովին կուրանալ:
Շատ հաճախ այդ հիվանդությամբ տառապում են 50-70 տարիք ունեցող մարդիկ, սակայն բժիշկների խոսքերով, բավականին հաճախ այդ հիվանդությունը ախտորոշում են նաեւ երիտասարդների շրջանում: Հետազոտողները ենթադրում են, որ դրա պատճառը սմարթֆոններն են: Mail Online-ի փոխանցմամբ, չինացին հաղորդակցվում էր իր ընկերուհու հետ ամբողջ օրվա եւ գիշերվա մի քանի ժամերի ընթացքում:
Ակնաբույժ Յաո Բինի պնդմամբ, սա բավականին հազվադեպ դեպք է, սակայն հնարավոր է, որ ցանցաթաղանթի շերտազատումը կարող է առաջանալ հեռախոսի չափից դուրս օգտագործման հետեւանքով: Փորձագետների կարծիքով, բջջային հեռախոսասարքերը, ինչպես օրինակ՝ հեռախոսներն ու պլանշետային համակարգիչները, մարդու աչքի ավելորդ ծանրաբեռնվածության աղբյուր են, հաղորդում է FedPost.ru-ն:




























