Ուկրայինայի Գերագույն Ռադան Ուկրաինայի նորընտիր նախագահի երդման արարողությունը նշանակել է հունիսի 7-ին: №4996 համապատասխան որոշման օգտին քվեարկել են 300 ժողովրդական պատգամավորներ, փոխանցում է LigabiznesInform-ը: Որոշման համաձայն, Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդման արարողությանը նվիրված հանդիսավոր նիստը տեղի կունենա շաբաթ օրը՝ հունիսի 7-ին:
Տարածաշրջանների կուսակցությունից պատգամավոր Աննա Գերմանը առաջարկել է օրը տեղափոխել հունիսի 8-ին, քանի որ հունիսի 7-ը Երրորդությանը նախորդող հիշատակման շաբաթ է: Խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը նշեց, որ երդման օրը համաձայնեցված է նորընտիր նախագահի հետ, եւ արդեն հրավիրվել են միջազգային պատվիրակությունները:





























