Պակիստանի Կարաչի քաղաքում (հարավ-արեւելյան Սինդ նահանգ) երկրի ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Տեղական Dawn թերթի էլեկտրոնային տարբերակի հաղորդմամբ, ինթնաթիռի երկու օդաչուները մահացել են, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պակիստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներից մեկի խոսքով, հերթական մարզական թռիչքի հանված ֆրանսիական արտադրության Mirage ինքնաթիռը պայթել է օդում:
Միջադեպի պատճառները պարզելու նպատակով քննություն է սկսվել:




























