Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգումը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե տարեկան ծրագրով նախատեսված 727 շքամուտքերից 172-ում վերանորոգումն արդեն ավարտվել է: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականի ծրագրում ներառված բոլոր մուտքերում գործընթացին ցուցաբերվում է համալիր մոտեցում: Նորոգվում են ոչ միայն շենքերի շքամուտքերը, այլեւ մուտքերն ամբողջությամբ:





























