Սաուդյան Արաբիայի իշխանությունները արգելել են «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ կապված հեղինակների ստեղծագործությունների վաճառքն ու տարածումը, հաղորդում է Gulf News թերթը:
Պարբերականնի տվյալներով, հավատացյալ ոստիկանությունը՝ Պատշաճ վարքի եւ մեղքերի կանխման հանձնաժողովը, տարածել է սաուդյան գրող Սալման ալ-Օդայի եւ Քուվեյթից Տարիկ ալ-Սուվեյդան հեղինակի ստեղծագործությունների ազատ վաճառքի արգելուման մասին նախազգուշացում; Այս որոշման համար հիմք է հանդիսացել վերոհիշյալ հեղինակների կապը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սաուդյան Արաբիայում մարտին հաստատվել է ահաբեկչական խմբավորումների ցուցակը, որտեղ բացի «Ալ-Քաիդայից», ընդգրկվել են նաեւ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունն ու լիբանանյան «Հըզբոլլահ» շիա խմբավորումը:




























