Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 2-ին ստացել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանի («Շերիֆ») պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ստորագրությամբ արձանագրությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Դեռ պաշտոնապես հայտնի չէ, թե ով է փոխարինելու Շերիֆին:

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը՝ «Շերիֆը», մայիսի 6-ին հրաժարվել էր պատգամավորական մանդատից: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ պատգամավորը առողջական խնդիրների պատճառով էր նման որոշում կայացրել: