Շվեդիայի Գյոթեբորգի արվարձանում գտնվող դպրոցի պատուհանից եղջերու է դուրս ցատկել: Այս մասին գրում է The Daily Mirror-ը: Ուսուցիչն ու ավելի քան տասը դեռահասներ խուճապահար լքել են դասարանը եւ փակվել մեկ այլ սենյակում:

Միջադեպը տեղի է ունեցել տնարարության դասի ժամանակ, բայց աշակերտները ստիպված են եղել փրկվելու ունակություններ սովորել, ասվում է հոդվածում: Փրկարար ծառայության աշխատակիցները ստիպված են եղել կոտրել ապակին, որպեսզի աշակերտներն ու ուսուցիչ դուրս գան սենյակից, հաղորդում է Gazeta.ru-ն:

Տեղի ոստիկանության մամուլի քարտուղարը նշել է, որ եղջերուն նույնպես խուճապի մեջ էր: Վիրավոր կենդանին իրեն պատեպատ էր տալիս դասարանում, ու քանի որ նա չէր կարողանում դուրս պրծնել դասարանից, նրան գնդակահարել են: