Աբխազիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 24-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններին է պատրաստվում:

Այսօր` հունիսի 3-ին, կառույցի անդամների առաջին նիստն է կազմակերպվել, որի ընթացքում հաստատվել է ընտրություններին ընդառաջ հիմնական միջոցառումների անցկացման ժամանակացույցը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տեղեկացրել է ԿԸՀ-ի նախագահ Բատալ Տաբագուան:

Հիշեցնենք` Գուդաութում գտնվող ռուսական ռազմաբազայում ապաստան գտած Ալեքսանդր Անկվաբը հունիսի 1-ին հրաժարական է տվել Աբխազիայի նախագահի պաշտոնից:

Մինչ այդ` մայիսի 31-ին երկրի խորհրդարանը հանրապետության նախագահի պաշտոնակատար էր նշանակել Վալերիա Բգանբուին: Նույնը օրը նաեւ առաջիկա արտահերթ նախագահական ընտրությունների օրն էր նշանակվել:

Նախագահի պաշտոնակատար նշանակված Վալերիա Բգանբուն հանրապետության խորհրդարանի նախագահն է: