12 ամսում (2013թ. մայիս –2014 թ. մայիս) Հայաստանում գներն աճել են 3,6%-ով: Այս մասին հունիսի 3-ին լրագրողներին հայտնել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Պարենային ապրանքների գները (այդ թվում՝ ալկոհոլինն ու սիգարետինը) աճել են 1,9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 2%-ով, ծառայություններինը՝ 7,8%-ով: Վերջինը հիմնականում կապված է 2013թ. հուլիսից էլեկտրաէներգիայի (30%-ով) եւ գազի (18,2%-ով) սակագների թանկացմամբ: Մեկ տարվա ընթացքում բանջարեղենը եւ կարտոֆիլը թանկացել են 18,7%-ով, ձուն՝ 1,2%-ով: Հացամթերքը թանկացել է 0,5%-ով:
Շաքարավազի գինը նվազել է 23%-ով, մրգերինը՝ 16,2%-ով:





























