Հայաստանի շրջանների մեծ մասում հունիսի 4-ի գիշերային առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ: Քամին հարավային է՝ 5-10 մ/վրկ.՝ ամպրոպի ժամանակ 23-28 մ/վրկ. ուժգնացումներով: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա:
«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում գիշերային առաջին ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ՝ քամու մինչեւ 20-25 մ/վրկ. ուժգնացումներով ուղեկցված: Գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +13+18,
Կոտայքում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +13+18,
Գեղարքունիքում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +13+18,
Լոռիում. գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+19,
Տավուշում. գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +17+22,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +13+18,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+23,
Արարատում. գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+24,
Արմավիրում. գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+24,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +13+18,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+24,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +22+25,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +17+20,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+22:



























