Հունիսի 2-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 116-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետեւանքով 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 13.50-ին ուղեւորներից մեկը` 1941 թ. ծնված Հասմիկ Պողոսյանը, մահացել է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























