ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի նորանշանակ նախագահ Պյոտր Պորոշենկոյին հանդիպելու կոչ է արել, հաղորդում է France-Presse գործակալությունը:
Նա հայտարարել է, որ Ֆրանսիայում կայանալիք հանդիպման ժամանակ անպայման առաջարկությունը Պուտինին է ներկայացնելու: ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի առաջնորդը «պետք է ընդունի, որ ընտրությունները օրինական են եղել. դա կմեղմի Ուկրաինայում տիրող իրադրությունը», - հաղորդում է Gazeta.ru-ն:
Օբաման Ուկրաինայի նախագահի հետ հունիսի 4-ին` Վարշավայում կհանդիպի:





























