Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից կազմակերպած, 6 ժամ հեռարձակված 2014թ. հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է ավելի քան 2 մլն դոլար: «Asbarez» թերթը գրում է, որ հեռուստամարաթոնին մասնակցել են տասնյակ հազարավոր հայեր ԱՄՆ ողջ տարածքից:
Հանձնախմբի հիմնադրամում հավաքված միջոցները կուղղվեն կրթական եւ հասարակական նախաձեռնությունների աջակցմանը: Հեռուստամարաթոնը այս տարի սոցիալական մեդիայում լուրջ աջակցություն է ստացել. ամբողջ աշխարհի հայերը «Facebook»« Instagram», «Twitter» սոցիալական կայքերի օգնությամբ տարածել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի քաղաքացիական ուղերձը:
Հանձնախմբի բարեգործական հիմնադրամը աջակցում է կրթական, երիտասարդական եւ հասարակական ծրագրերի լայն սպեկտր, որոնք տարածում են ԱՄՆ-ում հայկական համայնքի արժեքներն ու հայացքները, ամրացնում ամերիկյան քաղաքացիական ասպարեզում հայերի ներկայությունը եւ ընդլայնում հայամետ ուժերի հնարավորությունները անհրաժեշտ տեղեկատվության եւ ռեսուրսների տրամադրմամբ:




























